Աշխատանքային խորհրդակցություն Վանաձորի արտադպրոցական կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարների հետ

Այսօր Վանաձորի համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցության էին հրավիրվել Վանաձորի արտադպրոցական կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարները։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը մշակույթի տների, արվեստի դպրոցների ու թանգարանների տնօրենների հետ քննարկեց դրանց կարիքներն ու պայմանների բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ քայլեր է ձեռնարկելու Շ․ Ազնավուրի անվան մշակույթի պալատի տանիքի, ջեռուցման ու կոյուղու խնդիրները լուծելու ուղղությամբ։
Վանաձորի կամերային երգչախումբը բեմական հագուստը նորացնելու կարիք ունի։ Համայնքի ղեկավարը հանձնարարեց հագուստի ձևն ընտրել ու նախահաշիվ ներկայացնել։
Բեմական նոր հոգուստներ է ձեռք բերել “Հորովել” պարի անսամբլը։

You May Also Like