Այսօր՝ հուլիսի 25-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցություն, որին ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյան,տեղակալ Արման Բերնեցյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, աշխատակազմի բաժինների պետերն ու ծառայությունների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կատարման և քաղաքացիների ծառայությունների մատուցման ընթացիկ հարցերը:
Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մասնավորապես անրադարձավ աշխատակազմի ընդհանուր կարգապահությանը և քաղաքացիների հետ պատշաճ աշխատելաոճին: Համայնքի ղեկավարը հանձնարարեց ուշադրություն դարձնել աշխատակիցների արձակուրդների տրամադրման գրաֆիկների ճիշտ բաշխմանը, որպեսզի համապատասխան մասնագետի բացակայության ըթացքում չտուժի բաժնի գործունեությունը, ինչպես նաև՝ տրվեց հանձնարարական հետևել մրցույթների անցկացման կարգին և ժամկետներին, փողոցի գիշերային լուսավորությանը և աղբավճարների հավաքագրմանը:
Համայնքի ղեկավարը անդրադարձավ նաև ընթացիկ խնդիրներին, որոնցից է երթուղային տրանսպորտի ծառայությունների մատուցման որակն ու փողոցային առևտրի համակարգումը:
Հանդիպման ընթացում աշխատակազմի բաժինների պետերի կողմից զեկուցվեցին կատարված աշխատանքները, տեղի ունեցավ քննարկում և արդյունքների գնահատում: Բաժնի պետերը բարձրացրեցին իրենց մտահոգող հարցերը, որոնց լուծման ուղղությամբ նույնպես տրվեցին հանձնարարականներ: