Հոկտեմբերի 24-ին ,Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի, Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի,կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի պետ Կարեն Պառավյանի մասնակցությամբ համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն քաղաքում սպասարկման տիրույթ ունեցող համատիրությունների նախագահների հետ:
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին համատիրությունների կողմից կատարված աշխատանքները, առկա խնդիրներն ու թերացումները:
Քննարկման ընթացքում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, անդրադառնալով համատիրությունների աշխատանքին, ընդգծեց վերջին շրջանում բնակիչների բարձրաձայնած խնդիրները՝ կապված աղբահանության և քաղաքի մաքրության հետ և հատկապես կարևորեց քաղաքի արտաքին տեսքը պայմանվորող գերծոնները և տվեց հստակ հանձնարարկաններ. ուսումնասիրել քաղաքի կենտրոնական հատվածներում առկա ապօրինի տնակները,փողոցային առևտրի տաղավարները և սկսել ապամոնտաժման գործընթացը, ինչպես նաև՝ հանձնարարեց ուսումնասիրել համատիրությունների գործունեությունն ու վերհանել բոլոր թերությունները, որոնք առկա են կառույցների աշխատանքում:
Կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի պետ Կարեն Պառավյանը խոսելով համատիորթյուների գործառույթների մասին ,հատկապես կարևորեց բնակիչ-համատիրություն կապի ստեղծումը, որը կնպաստի առկա խնդիրների լուծմանը :Կարեն Պառավյանի խոսքով ՝ համատիրությունները իրենց անելիքների շարքում պետք է առաջնահերթությունը տան բնակչության հետ մշտական աշխատանք տանելուն, հատկապես՝ չսահմանված վայրում աղբ թափելուն:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, փոխանցելով մարզպետի հանձնարարկանը`նշեց.համատիրությունների հետ հստակ աշխատանքներ տանել, աշխատանքի թափանցիկությունը հասցնել մաքսիմումի ,վերհանել համատիրություններում առակա խնդիրները, որոնք խանգարում են կառույցների գործառույթների իրականացմանը, հստակ և ժամանակին արձագանքել բնակիչների բողոքներին, առանձնացնել տարածքներ աղբարկղերի տեղադրման համար:
Արմեն Ջանազյանը համատիրությունների աշխատանքը ավելի թափանցիկ և տեսանելի դարձնելու նպատակով , առաջարկեց եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ և փակցնել այն հնարավորինս տեսանելի վայրերում:
Խորհրդակցության ավարտին Կարեն Պառավյանը նշեց, որ անձնապես հետևելու է բոլոր համատիրությունների գործունեությանը ու բնակիչների կողմից նրանց տրված գնահատականին:
Համատիրությունների նախագահներն էլ բարձրացրեցին իրենց մտահոգող հարցերը, որոնց լուծման ուղղությամբ տրվեցին հանձնարարականներ: