Աղբահանության համակարգի բարելավման նպատակով Հայ-Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվում: Աշխատանքները սկսվել են 2017թ․ մայիսի սկզբին և նախատեսվում է ավարտել նոյեմբերին։ Սույն ուսումնասիրության հիմնական նպատակն է Վանաձորի, Սպիտակի հարակից տարածաշրջանում և Դիլիջան քաղաքում թափոնների հավաքման, նոր աղբավայր տեղադրման և կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը։
Վանաձորի քաղաքապետարանի խորհրդակցությունների սրահում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ համայնքի ավագանու անդամների համար նախատեսված հերթական աշխատաժողովը, որին ներկա էին Վանաձորի քաղաքապետը, ավագանու անդամներ, Վանաձորի, Սպիտակի և Դիլիջանի և այլ համայնքապետարանների, Լոռու և Տավուշի մարզպետարանների աշխատակիցներ, մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: