Օգոստոսի 3-ին Վանաձորի համայնքապետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը՝ համայնքապետարանի բաժինների ղեկավարների հետ լսել են քաղաքացիներին, բարձրացված խնդիրների համար լուծումներ քննարկել։ Արկադի Փելեշյանը հանձնարարականներ է տվել՝ օրենքի շրջանակներում լուծելու քաղաքացիների խնդիրները։
Ի գիտություն քաղաքացիների, աշխատանքի ընդունեվելու հարցերով պետք է դիմել ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոն, իսկ Համայնքապետարանում թափուր աշխատատեղերի առկայության դեպքում՝ հայտարարվում է մրցույթ, որի մասին տեղեկատվությունը հասանելի է Համայնքապետարանի կայքի Մրցույթներ բաժնում։
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավոված չէ, և այդ պատճառով իրենք ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11․00.-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ , այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․