Անվճար հետազոտություն՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակով

Հարգելի վանաձորցիներ, նոյեմբերի 18-ին, ժամը՝ 13:00-17:30 Վանաձորի N1 պոլիկլինիկայի դիմաց կգործի ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական կլինիկան և վրանային ծածկը: Խորհրդատվության և հետազոտության գործընթացը կիրականացվի ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն 2017թ.-ի նոյեմբերի 17-25-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության Եվրոպական շաբաթին, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումներին: Այս միջոցսառումները նպատակ ունեն մասնավորապես ՀՀ քաղաքացիների շրջանում բարձրացնել ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ իրազեկության մակարդակը, շեշտադրել պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնել վարակման ռիսկերը: Հետազոտության շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա ընթացքում ավելի քան 1000 ՀՀ քաղաքացիների կտրամադրվի նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար թեստավորում անցնելու հնարավորություն ՀՀ բոլոր մարզերում:

You May Also Like

Leave a Reply