Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կատարվեց հանրապետական մաղթանքի արարողություն։ Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքային և մարզային պաշտոնյաներ։
Արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Ազգային հերոս Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ:
Անկախության օրը պաշտոնյաները, ուժային կառույցների ներկայացուցիչներն ու ԵԿՄ անդամները այցելեցին Վանաձորի պանթեոններ և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի պաշտպանության անմահ հերոսների հիշատակին։
Փառք մեր հերոսներին,
Փառք Հայաստանի Հանրապետությանը։