Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հարության տոնը

Այսօր՝ ապրիլի 21-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Զատիկ: Այն Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է:
Վաղ առավոտյան Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ՝ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանի: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը,բաժինների պետեր, աշխատակիցներ, ավագանու անդամներ և բազմաթիվ վանաձորցիներ:
Պատարագի ավարտին Սրբազան հայրը, հավատավոր հոտին դիմելով, խոսեց Հարության խորհրդի և մեր հոգիների դռները Աստծո առաջ բացելու մասին, այն մասին որ Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը:
Հիսուսի հարությամբ լուծարվեց մահկանացուների մահը:

You May Also Like