Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ՝ համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակազմի անդամներն այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենիքի պաշտպանության համար կյանքը նվիրած հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին:
Հավերժ փառք և խոնարհում մեր անմահ հերոսներին։

You May Also Like