Տոնական օրվա առթիվ նրանց շնորհավորելու էին եկել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը:
ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ Վանաձորի թիվ 1 և թիվ 2 ՀՓՋ մի խումբ աշխատողներ ծառայողական խնդիրները պատվով կատարելու, անձնուրաց աշխատանքի և ռիսկերի կառավարման գործում ցուցաբերած հմտության, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար համայնքի ղեկավարից ստացան շնորհավորագրեր: Շնորհավորագրերի և նվերների արժանացան նաև ջոկատները՝ հրամանատարներ ՓԾ փոխգնդապետ Սերգեյ Ղարաքեշիշյանի և ՓԾ փոխգնդապետ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: