«Ազդարարի’ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում մեկնարկել է ազդարարման համակարգի իրազեկման համապետական արշավը։

Մեկնարկել է ազդարարման համակարգի իրազեկման համապետական արշավը, որը իրականացվում է Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում։ Արշավի առանցքային մասն է «Ազդարարի’ր, Հայաստան» ծրագիրը,  Ծրագրի նպատակն է
• Խթանել ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը,
• Նպաստել հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխությանը,
• Բարձրացնել ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքները։

Ծրագրի շրջանակներում մշակվել են մի շարք տեղեկատվական ձեռնարկներ, որոնք կօգնեն տարբեր ոլորտներում գործող կառույցներին և անհատներին տեղեկանալ ազդարարման համակարգի հնարավորությունների մասին։ Ձեռնարկները ներառում են՝
1. Տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին ազդարարման մեթոդական ուղեցույց
2. Մասնավոր հատվածում ներքին ազդարարման մեթոդական ուղեցույց
3. «Ձեր թվային ազդարարման իրավունքը» տեղեկատվական-ուսումնական ձեռնարկ։ Տեղեկատվական նյութերը ներկայացված են ստորև:

Ազդարարման համակարգը կարևոր դեր ունի հակակոռուպցիոն պայքարում, ապահովում է թափանցիկ և արդար միջավայր՝ ինչպես պետական կառավարման, այնպես էլ մասնավոր հատվածում։ Հիշեցնենք, որ ազդարարման համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ապահով և գաղտնի կերպով հաղորդել հնարավոր խախտումների, կոռուպցիոն դեպքերի կամ անօրինական գործողությունների մասին։
Ձեռնարկները կարող եք ներբեռնել՝ 

You May Also Like