Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2019 թվականի N 27
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 04.02.2019թ. թիվ Կ-30/01/2019-34-0056, 18.02.2019թ. թիվ Կ-13/02/2019-34-0016 և 05.03.2019թ. թիվ Կ-28/02/2019-34-0009 որոշումները, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0511-0017 ծածկագրից 0.0192հա, 06-001-1025-0033 ծածկագրից 0.05697հա և 06-001-0732-0002 ծածկագրից 0.00358հա մակերեսներով հողամասերը սխալմամբ հաշվառվել են որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասեր և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը06-001-0511-0017 ծածկագրից 0.0192հա, 06-001-1025-0033 ծածկագրից 0.05697հա և 06-001-0732-0002 ծածկագրից 0.00358հա մակերեսներով հողամասերի նկատմամբ՝ համաձայն հողամասի հատակագծերի և կադաստրային քարտեզից քաղվածքի:
- Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0511-0017 ծածկագրից 0.0192հա, 06-001-1025-0033 ծածկագրից 0.05697հա և 06-001-0732-0002 ծածկագրից 0.00358հա մակերեսներով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայականներ տրամադրելու համար:
ԿՈՂՄ ( 23) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Գ.Քալանթարյան | Հ.Սիմիկյան | ||
Խ.Վարդանյան | Վ.Կռոյան | ||
Ա.Մատինյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ռ.Մարգարյան | ||
Ա.Ափինյան | Կ.Բեկչյան | ||
Վ.Ավագյան | Մ.Ապերյան | ||
Դ.Սիմոնյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Մելքոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Ղամբարյան | |||
Ս.Աղաբեկյան | |||
Ա.Փելեշյան | |||
Կ.Դավթյան | |||
Կ.Ղուկասյան | |||
Ա.Ավետյան | |||
Ա.Սիրադեղյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ