Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ընթերցողներին թյուրիմացության մեջ գցելը ևս չարիք է

. Լուրեր

xosqՈրպես հիմնահարց Լոռու մարզ թերթի փետրվարի 13-ին թիվ 10 համարում տպագրված ՛՛Մանրուքներ, որ արժանի են ուշադրության ՛՛ հոդվածում հեղինակ Գագիկ Անտոնյանը բերել է փաստարկներ և հիմնավորումներ , որոնց մի մասի հետ կարելի է համաձայնել, իսկ որոշ փաստարկներ էլ թյուրիմացության մեջ են գցում ընթերցողներին: Հոդվածը վերաբերում է Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում տեղակայված ալկոհոլաին խմիչքների արտաքին գովազդին: Այն, որ ալկոհոլային խմիչքների չարաշահումը չարիք է հասարակության համար, անվիճելի է:

Այս հարցում համաձայն ենք հեղինակի հետ: Չարիք է ոչ միայն ալկոհոլային խմիչքների չարաշահումը, այլ նաև ծխախոտը: Ելնելով այս հանգամանքից, պետությունն օրենսդրական կարգով որոշակի սահմանափակումներ է մտցրել ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդում՝ ՀՀ Գովազդի մասին օրենքով: Սակայն հեղինակը թյուիմացության մեջ է գցել ընթերցողին, պնդելով, որ Վանաձորի քաղաքապետարանը խախտել է օրենքը, թույլ տալով ալկոհոլային խմիչքի արտաքին գովազդ: Նախ, ՀՀ Գովազդի մասին օերնքով արգելված չէ ալկոհոլային խմիչքի արտաքին գովազդը: Արգելքը վերաբերվում է միայն ծխախոտի գովազդին: ՀՀ գովազդի մասին օրենքի Հոդված 15-ի ՛՛Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները՛՛ բաժնի 5.3-րդ կետն ասում է՝ ՛՛ Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով՛՛:Արգելանքը վերաբերում է միայն ծխախոտի գովազդին: Հետո էլ, ՀՀ Գովազդի մասին օրենքի խախտման համար պատասխանատու է այն իրավաբանական անձը, որն իրականացնում է գովազդը, այլ ոչ թե ՏԻՄ մարմինը: Սակայն հոդվածում բերված փաստերով ՀՀ Գովազդի մասին օրենքի խախտում չկա նաև իրավաբանական անձի կողմից: Չարիք է ոչ միայն ալկոհոլային խմիչքների չարաշահումը, չարիք է նաև ընթերցողներին թյուրիմացության մեջ գցելը:

Էդիկ Հովսեփյան

Վանաձորի քաղաքապետի օգնական

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր