Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Քաղաքացիների ընդունելություն

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես հերթագրվել էին 26 քաղաքացիներ: Ընդունելությանը ներկա էին նաև փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների պետեր, լրատվամիջոցներ: 3 քաղաքացիներ ընդունելության էին եկել սոցիալական աջակցության խնդրանքով. տեղում հանձարարվեց ուսումնասիրել ընտանիքների սոցիալական վիճակն ու աջակցություն ցուցաբերել: Ներկա էին նաև քաղաքացիներ, որոնց հարցերը վերաբերում էին տարածքների և հողի սեփականությանը, ինչպես նաև բակում խաղահրապարակ կառուցելու խնդրանքին:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը վերջինիս հետ կապված հանձնարարեց նախագիծ կազմել և հնարավորության սահմաններում աջակցել բնակիչների խնդրանքին և համատեղ խաղահրապարակ կառուցել: Ընդունելությանը եկած քաղաքացիների մի մասն էլ աշխատանք էր խնդրում: Առաջարկվեց հետևել աշխատաշուկային, ինչպես նաև թափուր աշխատատեղերի հայտարարություններին:

Մի քանի քաղաքացիների խնդիրներն էլ կապված էին այլ կառույցների հետ: Սամվել Դաբինյանը տեղում կապ հաստատեց տվյալ կառույցների ղեկավարների հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորության սահմաններում օգնել և աջակցել քաղաքացիներին: Եղան նաև այլ հարցեր, որոնց լուծման հետ կապված տրվեցին հանձնարարականներ: Ի թիվս հարցերի, ընդունելության էին եկել նաև քաղաքացիներ, ովքեր իրենց շնորհակալությունն էին հայտնում քաղաքապետին ու քաղաքապետարանի աշխատակազմին իրենց կողմից նախորդ ընդունելությանը բարձրացծար խնդիրների լուծման համար:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր