Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Քաղաքացիների ընդունելություն

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատասենյակում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Համայնքի ղեկավարին իրենց հուզող խնդիրներով դիմել են 24 քաղաքացիներ: Քաղաքի տարբեր հատվածների տնակային ավանների բնակիչներ դիմել են բնակարանի ապահովման խնդրով, Զորյան 21 շենքի բնակիչներն էլ՝ տանիքի նորոգման: Հարց է բարձրացվել նաև Նարեկացի փողոցի բնակիչներից: 6 քաղաքացի էլ համայնքի ղեկավարին խնդրել է օգնել աշխատանք գտնել: Գրիգոր Լուսավորիչ 39 շենքի բնակչի խնդիրը կապված էր շենքի բակում գտնվող ծառի հետ, որը բնակիչը ցանկանում է հատել: Տեղեկացվել է, որ խնդիրը կուսումնասիրվի հանձնաժողովի կողմից նոր միայն կկայացվի որոշում:

Համապատասխան բաժինների պետերի կողմից ընդունելությանը եկած բնակիչներին տրվել են սպառիչ պատասխաններ: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ մի շարք բարձրացված հարցեր կուսումնասիրվեն և կըդնգրկեն առաջիկա ծրագրերում:
12779266_1067918163246489_8525264610000655418_o

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր