- Վանաձոր - http://vanadzor.am -

«Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» նախաձեռնությունը Վանաձորի քաղաքապետարանում

Posted By Vanadzor On July 22, 2013 @ 14:36 In Լուրեր | No Comments

Վանաձորի երիտասարդությունը և հասարակական կազմակերպությունները սոցիալական ցանցերում հանդես էին եկել «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» նախաձեռնությամբ, որի շրջանակներում շուրջ երկու տասնյակ երիտասարդներ , տրանսպորտի գների թանկացման դեմ պաստառներով հուլիսի 22-ին հավաքվել էին Վանաձորի քաղաքապետարանի դիմաց:Նախաձեռնող խումբը համապատասխան  հանրային լսումների գրավոր պահանջ ներկայացրեց քաղաքապետին: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պատրաստակամ իր աշխատասենյակում ընդունեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին: Նախաձեռնող խումը քաղաքապետից պահանջում էր հանրային քննարկումներ անցկացնել տրանսպորտի վերջնական գնի որոշման գործընթացում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ առայժմ տրանսպորտային կազմակերպությունները որևէ հիմնավորված գնային առաջարկ չեն ներկայացրել : Քաղաքապետը տեղեկացրեց, որ տրանսպորտային կազմակերպություններն ընդամենը գրություն են ներկայացրել քաղաքապետարանին, որ ներկա գնային պայմաններում ներքաղաքային տրանսպորտի հետագա շահագործումն անհնար է: Սակայն դեռևս ոչ  մի կազմակերպություն չի ներկայացրել հիմնավորում: Ինչպես նշեց քաղաքապետը հանդիպման ժամանակ, երբ տրանսպորտային կազմակերպությունները կներկայացնեն գնային առաջարկ, դրանք կքննարկվեն մասնագիտական խմբերի կողմից և եթե հիմնավորված կհամարվի գնի թանկացումը, այդ պարագայում անպայման հանրային լսումներ կիրականացվեն և այդ լսումներին կմասնակցեն նաև «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» նախաձեռնող խմբի ներկայացուցիչները: Նախաձեռնող խումբը տեղեկացավ նաև այս հարցում քաղաքապետի տեսակետին: «Ես գտնում եմ, որ սոցիալական այս ծանր իրավիճակում քաղաքապետը և քաղաքապետարանը պետք է հարցի լուծման այնպիսի տարբերակ գտնեն, որը կբխի վանաձորցիների շահերից: Եթե պարզվի,որ տրանսպորտային կազմակերպությունների կողմից մեկ ուղևորի տեղափոխման համար հաշվարկված գինը արհեստականորեն բարձր է և կարելի է շահագործել նախկին գնի սահմաններում , ապա գինը միանշանակ չի փոխվի և հանրային լսումների կարիք էլ չի լինի:Իսկ եթե հաշվարկները ցույց տան, որ այս կամ այն չափով թանկացումն անհրաժեշտ է, այդ չափը իրական է և հիմնավորված  , ապա պետք է ընդառաջ գնալ տրանսպորտային կազմակերպություններին, որպեսզի քաղաքը չզրկվի ներքաղաքային տրանսպորտից », ասել է Վանաձորի քաղաքապետը: Սակայն քաղաքապետը նաև հավելել է, որ անհրաժեշտ է իրատես լինել և հաշվի առել, որ վերջին տարիներին 40-ից 60 տոկոսով թանկացել են մեքենաների սպասարկմանն անհրաժեշտ պահեստամասերի, քսայուղերի և այլ կարգի օժանդակ ու հարակից ծախսերը: Հետևաբար ,միանշանակ բացառել, որ թանկացումներ չեն լինի, իրատեսական չէ:

 


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/ynddem-vanadzorum-transporti/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fynddem-vanadzorum-transporti%2F&t=%C2%AB%D4%B8%D5%B6%D5%A4%D5%A4%D5%A5%D5%B4+%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4+%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF%D5%AB+%D5%A9%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6%C2%BB+%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8+%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%C2%AB%D4%B8%D5%B6%D5%A4%D5%A4%D5%A5%D5%B4+%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4+%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF%D5%AB+%D5%A9%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6%C2%BB+%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8+%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fynddem-vanadzorum-transporti%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fynddem-vanadzorum-transporti%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.