Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի 20-ամյակին հրավիրված էր նաև Վանաձորի պատվիրակությունը

. Լուրեր

Նոյեմբերի 5-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում նշվեց Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի 20-ամյակը, որին, ի թիվս բարձրաստիճան հյուրերի և սպորտի նվիրյալների,  հրավիրված էր նաև Վանաձորի պատվիրակությունը՝ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ։ Ջերմ ընդունելության ընթացքում շնորհավորելով ֆեդերացիայի ղեկավարությանը և Գյումրու քաղաքապետին՝ Վանաձորի համայնքապետը մաղթեց մարզական նոր ձեռքբերումներ, խոսեց Վանաձոր-Գյումրի հարաբերությունների ամրապնդման, համատեղ իրականացվելիք ծրագրերի, երկու համայնքների միջև  գործնական և բարեկամական հարաբերությունների Նոր էջի մասին։

Հաշվի առնելով ըմբշամարտում ներդրած ավանդը, բազմամյա արդյունավետ աշխատանքային գործունեությունը՝ Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ըմբշամարտում ներդրած ավանդի և արդյունավետ աշխատանքային գործունեության համար Գյումրու քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվեցին նաև մի խումբ մարզիչներ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ընդգծեց՝ Գյումրին մշտապես աչքի է ընկել իր մարզիկ մարզիչներով, տվել Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝ տարբեր սպորտաձևերում և իրավամբ վաստակել «Սպորտի մայրաքաղաք» անունը: Տոնական օրվա հանդիսավոր արարողությանը հաջորդեց ֆեդերացիայի 20-ամյակին նվիրված ըմբշամարտի մրցաշարը, որի հաղթողներին պարգևատրեց նաև Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։

14900498_1172585959470760_74625361890127078_n 14907024_1172599896136033_1978959265260065732_n 14956599_1172585892804100_499822204653738194_n

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր