- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորցի ըմբիշը հերթական անգամ նվաճեց հաղթողի տիտղոսը


Մարտի 24-27-ը Մոսկվայում ընթացավ  «Անատոլի Խառլամպիեվի հուշամրցաշար»-աշխահի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացավ  հինգ մարզիկով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ,  հայ սամբիստներից երեքն արժանացան  պարգևների: Մարտական սամբոյի մրցապայքարում Սամվել Բադալյանը /68կգ/ և Մավրիկ Նասիբյանը/74կգ/ գերազանց անցակացնելով բոլոր գոտեմարտերը, պարտվեցին  միայն եզրափակիչ պայքարում և արժանացան  արծաթե մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում մեր համաքաղաքացի Տիգրան Կիրակոսյանը հերթական անգամ ապացուցելով իր բարձր կարգը,  նվաճեց  հաղթողի տիտղոսը:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհավորում է  Տիգրան Կիրակոսյանին, մաղթում նորանոր հաղթանականեր ու նվաճումներ: