Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Երկաթուղայինի օրը նշվեց նաև Վանաձորում

. Լուրեր

???????????????????????????????Ամեն տարի օգոստոսի առաջին կիրակի օրը Հայաստանում և ԱՊՀ տարածքի մի շարք երկրներում նշում են ՛՛Երկաթուղայինի օր՛՛ մասնագիտական տոնը: Վանաձորը ևս անմասն չմնաց տոնակական միջոցառումներից: Լոռու մարզպետարանի դահլիճում մի խումբ երկաթուղայիններ Լոռռւ մարզպետ Արթուր Նալբանդյանի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից պարգևատրվեցին շնորհավորագրերով և նվերներով: Լոռու մարզպետի անունից պատվոգրեր հանձնեց մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը , իսկ Վանաձորի քաղաքապետի անունից երկաթուղայիններին շնորհավորագրեր և նվերներ հանձնեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, միաժամանակ ջերմ շնորհավորանքի խոսքեր փոխանցելով քաղաքապետի և աշխատակազմի անունից: Պարգևատրվեցին՝

Վանաձորի հենակետային կայարանի անվտանգության ծառայության պետ Արմեն Թորոսյանը

Վանաձորի ուղեմասի էներգո –մատակարարման ավագ էլեկտրոմեխանիկ Արտյոմ Մնացականյանը

Վանաձորի ուղեմասի վագոնային ավագ զննիչ- նորոգող Արծրուն Ալիխանյանը

Վանաձորի հենակետային կայարանի բեռներ ընդունող-հանձնող Կարեն Ոսկանյանը

Վանաձորի ուղեմասի կապի և ազդանշանների ավագ էլեկտրոմեխանիկ Էդվարդ Ռամազյանը

Վանաձորի ուղեմասի գծի վարորդ Ռուդիկ Անտոնյանը

՞՛Երաթուղայինների օր՛՛ տոնակատարությունը 117 տարվա պատմություն ունի: Ռուսաստանում երկաթուղայինի օրը հիմնադրվել է դեռևս 1896 թվականին և նվիրված է եղել ցար Նիկոլայ 1-ի ծննդյան տոնին՝ հունիսի 25-ին:Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տոնը մոռացվեց և միայն 1937 թվականից որոշվեց կրկին նշել երկաթուղայինի օրը՝ օգոստոսի առաջին կիրակին: Հայաստանի տարածքում առաջին երկաթուղին կառուցվել է 1895 թվականին , երբ Նիկոլայ 2-րդ ցարը հրաման ստորագրեց Թբիլիսի- Կարս երկաթուղու կառուցման մասին : 1899 թվականի փետրվարին, հաղթահարելով 180 կմ երկարությամբ նորակառույց երկաթգիծը, առաջին շոգեքարշը կանգ առավ Ալեքսանդրապոլում (Գյումրի): Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ունի շուրջ 4300 աշխատող:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր