- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Երևանի Արաբկիրի վարչական շրջանի նվերը Վանաձոր քաղաքին

Երևան քաղաքի և Արաբկիրի վարչական շրջանի սերտ համագորակցությունը Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի  հետ բազմակողմանի է, ինչը նաև պայմանավորված է համապատասխան կառույցների ղեկավարների անձնական ջերմ հարաբերություններով: Հունիսի 14-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղադրվեցին յուրօրինակ նոր դիզայնով (ինչին քաջածանոթ են մայրաքաղաքի բնակիչները)  10 նստարաններ: Նստարանները Վանաձորի բնակիչներին նվիրել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը: Նոր նստարարաներն անմիջապես գրավեցին վանաձորցիների ուշադրությունը և նաև դրանց շնորհիվ Հայքի հրապարակն իր շատրվաններով էլ ավելի գրավիչ դարձավ երիտասարդության համար: