Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Երբ կազմակերպչական հմտությունները համընկնում են բնության բարեհաճության հետ

. Լուրեր

Փետրվարի 3-ին Վանաձորի մերձակա Թեժ Լեռ տարածքում տեղի ունեցավ 43-րդ ավանդական ՛՛Լոռվա Ձմեռ՛՛ մարզատոնահանդեսը: Այն կազմակերպել էր Վանաձորի քաղաքապետարնը և , ինչպես փորձառու մասնակիցներն են նշում , երևի թե վերջին տարիներին սա ամենամասսայական ՛՛Լոռվա Ձմեռ՛՛ տոնահանդեսն էր: Մոտավոր հաշվարկներով տոնահանդեսին մասնակցել է շուրջ 2800 մարդ, որոնց գերակշիռ մասը երիտասարդությունն էր: Տոնահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, համաքաղաքացիներին մաղթելով տոնական տրամադրություն և հաղթանակներ՝ մի շարք ձմեռային մարզաձևերում անցակացվող մրցումներում: Տոնահանդեսի շրջանակներում տեղի ունեցան մինի ֆուտբոլի, դահուկավազքի, պարկերով մրցավազքի, վոլեյբոլի, ազգային կոխի , կշռաքարերի հրման , պարանի ձգման, բազկամարտի և այլ ավանդական մրցապայքարներ:

Իսկ ավանդական զուռնա դհոլն ու համույթների ելույթներն առաձնակի ջերմություն ու տոնական տրամադրություն էին հաղորդում մասնակիցներին: Տարբեր մրցապայքարներում հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով, թեև նրանց համար էլ ամենամեծ պարգևը ձմեռային այս տոնախմբությունն էր: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ բացի բուն միջացառման տարածքից, վանաձորցիներն իրենց ընտանիքներով ու կոլեկտիվներով տոնահանդեսի տարածքի էին վերածել Թեժ Լեռ հատվածի Վանաձոր- Դիլիջան մայրուղու հարևանությամբ գտնվող բոլոր ձնածածկ դաշտերը և ինքնուրույն էին կազմակերպում իրենց տոնական հանգիստը: Սա այն դեպքն է, երբ Վանաձորի քաղաքապետարանի կազմակերպչական հմտությունները համընկան բնության բարեհաճության հետ՝տոնակատարության նախորդ օրերին տեղաց առատ ձյուն, իսկ բնակչության իրազեկումը կատարվեց բարձր մակարդակով: Նաև փաստենք, որ վանաձորցիներին ավանդապես բնորոշ է ի սրտե և բարձր տրամադրությամբ անցկացնել համաքաղաքային տոնախմբությունները: Վանաձորը 2013 թվականը սկսեց մեծ տոնախմբությամբ և ինչպես սկսում ես տարին, այնպես էլ կավարտես այն:

Վանաձորի քաղաքապետարան

Լուսանկարները՝ Արտակ Մարուքյանի

111 113 112 114

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր