Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Երբ համագործակցում են քաղաքապետարանը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետի նախաձեռնությամբ ապրիլ ամիսը քաղաքում շաբաթօրյակների միամսյակ էր հայտարարվել: Միամսյակի վերջին շաբաթ և կիրակի օրերին քաղաքապետարանի աշխատակազմը և քաղաքի երիտասարդությունը սանիտարական մաքրում իրականացրին Վանաձոր գետի կիրճում և Թթու ջուր աղբյուրի տարածքում: Վանաձոր գետի կիրճի սանիտարական մաքրման աշխատանքներին իրենց մասնակցություն էին բերել քաղաքի երկու պետական բուհերի ուսանողությունը:

Այժմ , երբ քաղաքապետարանի աշխատակիցների և ուսանողության ուժերով բարելավվել է Վանաձոր գետի կիրճի սանիտարական վիճակը, կարևոր է , որ այս գարնանային օրերին հովեկները և գետի ափին ժամանց պլանավորող ընտանիքները ևս պատասխանատվություն հանդես բերեն ու իրենց հանգստից հետո մաքուր պահեն տարածքը: Իսկ կիրակի օրը Թթու ջուր տարածքի մաքրումը կազմակերպել էին քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող մի խումբ երիտասարդներ, ովքեր արձագանքելով քաղաքացիական ակտիվիստ Անահիտ Կարապետյանի ֆեյսբուքյան կոչին, համատեղ ուժերով սանիտարական մաքրում իրականացրին տարածքում: Քաղաքապետարանը երիտասարդներին օգնեց աղբի տեղափոխման և աշխատանքային գործիքների տրամադրման հարցում:

Այժմ , երբ քաղաքապետարանի նախաձեռնությամբ մի խումբ բարերարների աջակցությամբ լիովին վերանորոգվել է Թթու ջուր աղբյուրի տարածքը, իսկ երիտասարդները մաքրել են շրջակայքը, կարելի է փաստել, որ ՏԻՄ մարմնի և քաղաքացիների ուժերի համադրումով հնարավոր է կարճ ժամկետում լուծել բազմաթիվ խնդիրներ: Իսկ առավել կարևոր է, երբ քաղաքացիական ակտիվ կյանք վարող երիտասարդներն իրենք են մտահոգվում և նախաձեռնում միջոցառումներ հայրենի քաղաքը բարեկարգ տեսքի բերելու նպատակով: Ապրիլի 29-ին Վանաձորի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյան իր շնորհակալություն է հայտնել քաղաքի բուհական հաստատությունների ղեկավարությանը և ուսանողությանը , քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներին, անհատ քաղաքացիներին սանիտարական միամսյակին ակտիվորեն մասնակցելու համար: Քաղաքապետի կողմից առանձնակի դրվատանքի են արժանացել քաղաքացիական ակտիվիստ Անահիտ Կարապետյանը և նրան աջակից երիտասարդները:

kirch_1 kirch_2 ttujur_11 ttujur_12

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր