Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի Խնձորուտ թաղամասն արդեն մանկական խաղահրապարակ ունի

. Լուրեր, Տեսադարան

Վանաձորի Խնձորուտ թաղամասն արդեն մանկական խաղահրապարակ ունի: Այն կառուցվել է հոլանդական «Բեկոր» բարեգործական ՀԿ-ի ներդրումներով և  «Հոլանդ-Արմենիա» կազմակերպության  ֆինանսական աջակցությամբ:  Խաղահրապարակի դիմաց «Հոլանդ-Արմենիա» կազմակերպության նախագահ Աշոտ Վարդանյանի նախաձեռնությամբ նաև հուշաղբյուր է կառուցվել: Այն նվիրել է բոլոր ծնողներին:  Բացման հանդիսավոր արարողությանը ներա էին նախաձեռնության հեղինակը, Վանաձորի քաղաքապետը, քաղաքապետի  առաջին տեղակալը, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը, թաղամասի բազմաթիվ բնակիչներ: Բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը: «Հոլանդ-Արմենիա» կազմակերպության նախագահ Աշոտ Վարդանյանը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Վանաձոր համայնքի ավագանու կողմից, ի նշան երախտիքի,պարգևատրվեց շնորհակալագրով:  «Բեկոր» կազմակերպությունը զբաղվում է խաղահրապարակների կառուցմամբ , դպրոցներին և նախակրթարաններին  տրամադրում է մարզական գույք և այլ բնույթի աջակցություն: Հոլանդական կազմակերպության կողմից Վանաձորում խաղահրապարակ կառուցելու խնդրանքով դիմել է  «Հոլանդ-Արմենիա» կազմակերպության նախագահը: « Ես մեծացել եմ այս թաղամասում: Երեխաները խաղալու, զբաղվելու ոչ մի հնարավորություն չեն ունեցել»,-անկեղծանում է Աշոտ Վարդանյանը: Վանաձորի ծայրամասային թաղամասերում փոքրիկների համար խաղահրապարակների կառուցումն աշխուժություն է մտցնում:Շնորհիվ բարերարների՝  թաղամասի փոքրիկներն արդեն հաճելի զբաղմունք ունեն:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր