- Վանաձոր - http://vanadzor.am -

ԽԱՉՎԵՐԱՑԸ` ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Posted By Vanadzor On September 15, 2015 @ 09:48 In Լուրեր | No Comments

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և տոնվում է սեպտեմբերի 14-ին մոտ կիրակի օրը: Այս տարի տոնը սեպտեմբերի 13-ին էր: Այս տարի Սուրբ Խաչի տոնը, օրհնությամբ  Գուգարաց  թեմի առաջնորդ  Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օրը  հայտարարվեց նաև որպես Վանաձոր քաղաքի օրհնության օր: Տոնի առավոտյան Սուրբ Պատարագ մատուցվեցին թեմի բոլոր գործող եկեղեցիներում, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հանդիսապետությամբ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի: Տոնին նվիրված բուն արարողությունները սակայն սկսվեցին երեկոյան: Թեմի բոլոր այն ծուխերում, որտեղ կան հոգևոր հովիվներ և գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ, կազմակերպվեցին խաչերթեր: Վանաձորում խաչերթը խաչերով, խաչվառով, հոգևորականի առաջնորդությամբ և մասնակցությամբ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի` «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսներով սկիզբ առավ Հայքի հրապարակից դեպի առաջնորդանիստ եկեղեցի, ուր ստացան թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի օրհնությունը:

Եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության,  Սրբազան Հոր առաջնորդությամբ` կազմվեց խաչի թափոր, իրականացվեց անդաստանի կարգ, որով թափորապետը օրհնեց աշխարհի չորս ծագերը` բարեկարգություն և խաղաղություն հայցելով Աստծուց:

Խաչերթին և դրան հետևող եկեղեցական արարողություններին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունները, դպրոցները, հասարակական կառույցները և ուխտավորներ: Արարողությունը թերևս տարբերվում էր նախորդ տարիներից նաև իր մասշտաբայնությամբ, քանզի առաջին անգամ տոնվում էր Վանաձոր քաղաքի օրհնության օրը: Հայ իրականության մեջ քաղաքները չունեն հատուկ օրհնության օր և Վանաձոր քաղաքն այս առումով բացառիկ է: Խաչվերացի տոնին քաղաքի օրհնության օրվա հաստատումը ոչ միայն Սուրբ Խաչի խորհրդի պանծացումն է, այլև հնարավորություն է քաղաքի բնակիչներին` տարին գոնե մեկ անգամ ի մի գալու ի հոգևորս և Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի բնակչության հոգևոր անվտանգության, պահպանման և միասնության համար:

Տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, որով գերեզմաններում հնչեցրած աղոթքներով ապրեցնում ենք մեր ննջեցյալների հիշատակը


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/xachverac-ton/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fxachverac-ton%2F&t=%D4%BD%D4%B1%D5%89%D5%8E%D4%B5%D5%90%D4%B1%D5%91%D4%B8%60+%D5%8E%D4%B1%D5%86%D4%B1%D5%81%D5%88%D5%90+%D5%94%D4%B1%D5%82%D4%B1%D5%94%D4%BB+%D5%95%D5%90%D5%80%D5%86%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D4%B1%D5%86+%D5%95%D5%90

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%BD%D4%B1%D5%89%D5%8E%D4%B5%D5%90%D4%B1%D5%91%D4%B8%60+%D5%8E%D4%B1%D5%86%D4%B1%D5%81%D5%88%D5%90+%D5%94%D4%B1%D5%82%D4%B1%D5%94%D4%BB+%D5%95%D5%90%D5%80%D5%86%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D4%B1%D5%86+%D5%95%D5%90&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fxachverac-ton%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fxachverac-ton%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.