Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Որոշում N 52-Ն

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2015 թվականի N 52-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 58-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով քաղաքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի զեկուցագիրը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Վանաձորի համայնքի 2015 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 20000,0 հազար դրամի լրացում՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 20000,0 հազար դրամի լրացումներ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Կ.Պառավյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Ա.Գրիգորյան
Վ.Դավիթավյան
Ա.Մատինյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր