- Վանաձոր - http://vanadzor.am -

Որոշում N 63-Ա

Posted By Vanadzor On December 23, 2015 @ 12:52 In Ավագանու որոշումներ | No Comments

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2015 թվականի N 63-Ա

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ, ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐ) ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Վանաձորի համայնքի տարածքում կենցաղային աղբահանության մատուցած ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման իրականացման անհրաժեշտությունն ու դրանց կանոնակարգումը, ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին,2-րդ կետերով, 10-րդ հոդվածի 4-րդ կետով, 19-րդ հոդվածի 3-րդ կետով, 8-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին և երկրորդ մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով, հիմք ընդունելով Վանաձոր քաղաքում ըստ գոտիների կենցաղային աղբագոյացման չափաքանակների ու ծախսերի, իրավաբանական անձանց համար մեկ խորանարդ մետր կենցաղային աղբի տեղափոխման, ըստ գոտիների սանիտարական մաքրման ծավալների, ոչ կենցաղային` խոշոր եզրաչափերի աղբի տեղափոխման, շինարարական աղբի տեղափոխման նախահաշվային փաստաթղթերը՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Սահմանել`
ա) ըստ հաշվառված անձանց քանակի ` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 200դրամ /երկու հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար
բ) ըստ ոլորտների աղբագոյացման չափաքանակները (հավելված 1)
գ) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի մեկ խորանարդ մետր աղբի տեղափոխման արժեք` 2578 ՀՀ դրամ
դ) շինարարական աղբի տեղափոխման արժեքը` մեկ խորանարդ մետրի համար`4192 ՀՀ դրամ
ե) ըստ ծավալի ` մեկ խորանարդ մետր կենցաղային աղբի տեղափոխման արժեք`
I գոտի՝ 16կմ – 3178 ՀՀ դրամ
II գոտի՝ 17կմ – 3500 ՀՀ դրամ
III գոտի՝ 13կմ – 2620 ՀՀ դրամ
IV գոտի՝ 14.5կմ – 2916 ՀՀ դրամ
V գոտի՝ 12.5կմ – 2533 ՀՀ դրամ
VI գոտի՝ 8կմ – 2041 ՀՀ դրամ
զ) ըստ զանգվածի՝ մեկ տոննա կենցաղային աղբի տեղափոխման արժեք`
I գոտի – 7.9456 ՀՀ դրամ
II գոտի – 8.7508 ՀՀ դրամ
III գոտի – 6.5509 ՀՀ դրամ
IV գոտի – 7.2910 ՀՀ դրամ
V գոտի – 6.3334 ՀՀ դրամ
VI գոտի – 5.1026 ՀՀ դրամ
2. Աղբի հավաքման և փոխադրման վերաբերյալ թույլտվությունը տրամադրել աղբահանության և սանիտարական մաքրման նպատակներին և գործընթացի կազմակերպման սկզբունքներին համապատասխան:

Շինարարական և խոշոր եզրաչափերով աղբ առաջացնողների կողմից սեփական միջոցներով աղբի տեղափոխման թույլտվության դրույքաչափ սահմանել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից հաշվարկվելիք դրույքաչափի 10% -ի չափով:
3. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարի հաշվարկումը, ինչպես նաև այդ վճարի գանձումը իրականացնել Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման միջոցով:
4. Կենցաղային աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորների միջոցով:
5. Հաստատել իրավաբանական անձանց և տնտեսավարող սուբյեկտների հետ կնքվող կենցաղային աղբահանության պայմանագրի օրինակելի ձևը (հավելված 2)
6. Վանաձորի համայնքի աղբահանությունն իրականացնել ըստ ընտրված գոտիների`
I գոտի ` Բազում, Դիմաց, Ուսանողական թաղամասեր
II գոտի` Խանդակ, Խնձորուտ թաղամասեր
III գոտի` Կենտրոն, Ցալկուտ, Ջուխտ ախպուր թաղամասեր
IV գոտի` Վանաձոր թաղամաս
V գոտի` Քիմշեն թաղամաս
VI գոտի` Տավրոս, Տարոն, Առափնյա թաղամասեր
7. Աղբահանությունն իրականացնել՝
ա/Վանաձորի համայնքի փողոցներում տեղադրված կենցաղային աղբի համար նախատեսված աղբարկղերից` ամենօրյա
բ/ բազմաբնակարան շենքերի աղբամուղներից` 3 օրը մեկ
գ/ մասնավոր սեկտորից` շրջիկ երթերի միջոցով` շաբաթը երկու անգամ
8. Աղբամանները տեղադրել ըստ նախատեսված վայրերի:
9. Կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբը տեղափոխել աղբի տեսակավորման և վերամշակման արտադրամաս կամ աղբաթափման համար սահմանված Արջուտ գյուղին հարակից աղբաթափման վայր:
10. Շինարարական աղբը տեղափոխել հատուկ այդ նպատակի համար նախատեսված Տարոն-4 թաղամասում գտնվող աղբաթափման վայր:
11. Վանաձորի համայնքի սանիտարական մաքրումն իրականացնել ըստ ընտրված գոտիների համար նախատեսված սանիտարական մաքրման ենթակա տարածքների` համապատասխան ծավալներով:
12. Հաստատել աղբամանների (կոնտեյներներ) տեղադրման վայրերի ցանկը և կենցաղային աղբի տեղափոխման հաճախականությունը՝ համաձայն հավելված 3-ի:
13. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 16-ի «Աղբահանության իրականացման կարգի, աղբահանության դրույքաչափերի աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցի, աղբամանների (կոնտեյներներ) տեղադրման վայրերի, դրանց տեսակի և քանակի մասին» թիվ 63 որոշումը:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ
Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/woroshum-63-a/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fworoshum-63-a%2F&t=%D5%88%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4+N+63-%D4%B1

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%88%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4+N+63-%D4%B1&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fworoshum-63-a%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fworoshum-63-a%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.