- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Որոշում N 56-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2015 թվականի N 56-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի «ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով քաղաքապետարանի աշխատակազմի՝ գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի, առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի զեկուցագրերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Վանաձորի համայնքի 2015 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 10000,0 հազար դրամի փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ