Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Որոշում N 55-Ն

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2015 թվականի N 55-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Հաստատել Վանաձորի համայնքի 2016 թվականի բյուջեն՝
1.1. Եկամուտների գծով – 2439677.2 հազ.դրամ
այդ թվում՝
• վարչական բյուջեի մասով – 2394447.6 հազ.դրամ,
• ֆոնդային բյուջեի մասով – 45229.6 հազ.դրամ:

1.2. Ծախսերի գծով – 2439677.2 հազ.դրամ
այդ թվում՝
• վարչական բյուջեի մասով – 2394447.6 հազ.դրամ,
• ֆոնդային բյուջեի մասով – 45229.6 հազ.դրամ:
2. Հաստատել Վանաձորի համայնքի 2016թ. բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված թիվ 1-ի:
3. Հաստատել Վանաձորի համայնքի 2016թ. բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելված թիվ 2-ի:
4. Հաստատել Վանաձորի համայնքի 2016թ. բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված թիվ 3-ի:
5. Հաստատել Վանաձորի համայնքի 2016թ. բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը՝ համաձայն հավելված թիվ 4-ի և 5-ի:
6. Հաստատել Վանաձորի համայնքի 2016թ. բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված թիվ 6-ի:
7. Հաստատել Վանաձորի համայնքի բյուջեի 2016թ. ծախսերը՝ ըստ գործառական դասակարգման և ըստ բաժինների, խմբերի ու դասերի՝ համաձայն թիվ 7-19 հավելվածների:
8. Հաստատել Վանաձորի համայնքի 2016թ. բյուջեով նախատեսված եկամուտների և ծախսերի համեմատական վերլուծությունները 2013-2016թթ. համապատասխան ցուցանիշների նկատմամբ, համաձայն թիվ 20-22 հավելվածների:
9. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2016 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
10. Համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և լրիվ ծավալով ֆինանսավորվում են՝
ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները.
բ) սանմաքրումը, աղբահանությունը.
գ) մշակութային և սպորտային միջոցառումները:

գ) մշակութային և սպորտային միջոցառումները:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ
Ա.Մատինյան
Ա.Խաչատրյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր