- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Որոշում N 22-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2016 թվականի N 22-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 353 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 01-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ 1810219 (ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՈՒԹ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՍՆԻՆԸ) ՀՀ ԴՐԱՄ ՊԱՐՏՔԸ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ԳԿ և ԵՀ բաժնի պետի զեկուցագիրը, Արմեն Հակոբյանի 2014թ. հոկտեմբերի 21-ի գրությունը, Վանաձոր համայնքի ղեկավարի 2014թ. նոյեմբերի 20-ի թիվ 548-Ա կարգադրությունը, 2008թ. մայիսի 22-ի թիվ 353 պայմանագիրը, ԱՁ Սամվել Ղարագյոզյանի կողմից տրված կատարված աշխատանքների գնահատման հաշվետվությունը, 2015թ. դեկտեմբերի 10-ի թիվ 1 ակտը, հաշվի առնելով, որ Արմեն Հակոբյանին վարձակալության իրավունքով տրամադրված Բաղրամյան պող. հարավային մասում` պուրակի զբաղեցրած հողամասում կատարել է 1819400(մեկ միլիոն ութ հարյուր տասնինը հազար չորս հարյուր) ՀՀ դրամի ներդրում, հողամասի (պուրակի) վարձակալության պարտքը համայնքին կազմում է 1810219 (մեկ միլիոն ութ հարյուր տասը հազար երկու հարյուր տասնինը) ՀՀ դրամ, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 75-րդ կետով`
Վանաձոր համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Լուծարել Վանաձոր համայնքի ղեկավարի և Արմեն Հակոբյանի միջև կնքված 2008թ. մայիսի 22-ի թիվ 353 պայմանագիրը:
2. Արմեն Հակոբյանի կողմից 01.11.2015թ. դրությամբ հողամասի (պուրակի) վարձակալության 1810219 (մեկ միլիոն ութ հարյուր տասը հազար երկու հարյուր տասնինը) ՀՀ դրամ գումարը համարել մարված:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Խ.Վարդանյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ
Գ.Քալանթարյան