Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Որոշում N 10-Ա

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2016 թվականի N 10-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 63-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով`
Վանաձոր համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Վանաձոր համայնքի ավագանու 2015թվականի դեկտեմբերի 23-ի «Աղբահանության իրականացման կարգի, աղբահանության դրույքաչափերի, աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների (կոնտեյներներ) տեղադրման վայրերը, դրանց տեսակը և քանակը սահմանելու և Վանաձորի համայնքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 16-ի թիվ 63 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 63-Ա որոշման մեջ 1-ին հավելվածի «միավորի արժեքը» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա/ 1-ին կետի «170» թիվը փոխարինել «170.85» թվով,
բ/ 17-րդ կետի «31.25» թիվը փոխարինել «36.85» թվով,
գ/ 20-րդ կետի «254.6» թիվը փոխարինել «83.75» թվով,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելու պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան

ԴԵՄ
Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան

ՁԵՌՆՊԱՀ
Ա.Գրիգորյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր