- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 93-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 93-Ա

ՄԿՐՏԻՉ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
ՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մկրտիչ Մաքսիմի Ղազարյանի դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Թումանյան փողոցի թիվ 11-147 տարածք հասցեում գտնվող նկուղային հարկի 30.24քմ մակերեսով տարածքը, 460 000 (չորս հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ արժեքով (ըստ «Ունիկո Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 11.09.2013թ. տրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվության, որակավորման վկայական ԱԳԳ 063) ուղղակի վաճառքի ձևով օտարել Թումանյան փողոցի թիվ 11/156 հասցեի բնակիչ Մկրտիչ Ղազարյանին:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում Մկրտիչ Ղազարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Կ.Պառավյան
Ա.Փելեշյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Գ.Բադյան
Ս.Հակոբյան
Դ.Սիմոնյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ