- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 92-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 92-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 11Ա/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԽԱՉԱՏՈՒՐ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Խաչատուր Սուրենի Օհանյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1881742 վկայականը, համայնքի ղեկավարի 2010թ. փետրվարի 19-ի թիվ 155 որոշումը, ավտոտնակի, խորդանոցի, մառանի վարձակալության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման 2010թ. մարտի 28-ի թիվ 71 պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

Տալ համաձայնություն Վանաձորի համայնքի սեփականությունը համարվող, Թումանյան փողոցի թիվ 11ա/5 հասցեում Խաչատուր Սուրենի Օհանյանին վարձակալության իրավունքով տրամադրված 12.3քմ մակերեսով մառանը, 11.8քմ մակերեսով խորդանոցը, 29.2քմ մակերեսով ավտոտնակը և դրանցով զբաղեցված 72.0քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով Թումանյան փողոցի թիվ 2/22 հասցեի բնակիչ Խաչատուր Սուրենի Օհանյանին օտարելուն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Կ.Պառավյան
Ա.Փելեշյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Գ.Բադյան
Ս.Հակոբյան
Դ.Սիմոնյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ