Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու որոշում թիվ 89-Ա

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 89-Ա

ՉԵՐԿԱՍԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/17Գ ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՄԱՐԱՏ ՔԱՌՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մարատ Սուրենի Քառյանի դիմումը, Վանաձորի համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1945913 վկայականը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3520 վկայագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ և 48.1-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ մասերով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2004թ թիվ 286 որոշման 46.2 հոդվածի ա/ ենթակետով,
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Չերկասի փողոցի թիվ 5/17գ ավտոտնակ հասցեում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող հողամասում տեղադրված, Վանաձորի համայնքի սեփականությունը ճանաչված 24.0քմ մակերեսով ավտոտնակը, համաձայն Վանաձորի համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1945913 վկայականի, վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով Մարատ Քառյանին տրամադրելուն` ավտոտնակի սպասարկման և պահպանման նպատակով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Օհանյան
Կ.Պառավյան
Ա.Փելեշյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Գ.Բադյան
Ս.Հակոբյան
Դ.Սիմոնյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր