Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու որոշում թիվ 68-Ն

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2013 թվականի թիվ 68-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՍՏՒՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 2013թվականի հունիսի 28-ի ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-61-Ն օրենքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերության 26-րդ կետով և 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ կետերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .

1. Հաստատել Վանաձորի քաղաքային համայնքի բյուջետային հիմնարկների աշխատակիցների 2013 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 18-ի թիվ 45-Ն որոշման հավելվածը:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Խ.Վարդանյան
Ա.Գրիգորյան
Ա.Մատինյան
Վ.Դավիթավյան
Գ.Շահինյան
Ս.Հակոբյան
Վ.Դոխոյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր