- Վանաձոր - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 58-Ն

Posted By Vanadzor On November 18, 2014 @ 15:20 In Ավագանու որոշումներ | No Comments

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2014 թվականի N 58-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով, hամաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Հաստատել Վանաձորի համայնքի 2015 թվականի բյուջեն`
1.1. Եկամուտների գծով – 2242083.5 հազ.դրամ
այդ թվում`
* վարչական բյուջեի մասով – 2195083.5 հազ.դրամ,
* ֆոնդային բյուջեի մասով – 47000.0 հազ.դրամ:

1.2. Ծախսերի գծով – 2242083.5 հազ.դրամ
այդ թվում`
* վարչական բյուջեի մասով – 2195083.5 հազ.դրամ,
* ֆոնդային բյուջեի մասով – 47000.0 հազ.դրամ:
2. Հաստատել Վանաձորի համայնքի 2015թ. բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված թիվ 1-ի:
3. Հաստատել Վանաձորի համայնքի 2015թ. բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, համաձայն հավելված թիվ 2-ի:
4. Հաստատել Վանաձորի համայնքի 2015թ. բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված թիվ 3-ի:
5. Հաստատել Վանաձորի համայնքի 2015թ. բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը, համաձայն հավելված թիվ 4-ի:
6. Հաստատել Վանաձորի համայնքի 2015թ. բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված թիվ 5-ի:
7. Հաստատել Վանաձորի համայնքի բյուջեի 2015թ. ծախսերը՝ ըստ գործառական դասակարգման և ըստ բաժինների, խմբերի ու դասերի, համաձայն թիվ 6-21 հավելվածների:
8. Հաստատել Վանաձորի համայնքի 2015թ. բյուջեով նախատեսված եկամուտների և ծախսերի համեմատական վերլուծությունները 2012-2014թթ. համապատասխան ցուցանիշների նկատմամբ, համաձայն թիվ 22-24 հավելվածների:

36

9. «ՀՀ բյուջետային համակարգի մասին», ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին 2015 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
10. Համայնքի 2015 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և լրիվ ծավալով ֆինանսավորվում են`
ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները.
բ) սանմաքրումը, աղբահանությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Կ.Պառավյան
Խ.Վարդանյան
Ա.Փելեշյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ս.Ղամբարյան
Վ.Դոխոյան
Ա.Գրիգորյան
Հ.Մովսիսյան
Ա.Օհանյան

ԴԵՄ

Ա.Խաչատրյան

ՁԵՌՆՊԱՀ

Ա.Մատինյան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/w-58-n-2014/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-58-n-2014%2F&t=%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82+%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A9%D5%AB%D5%BE+58-%D5%86

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82+%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A9%D5%AB%D5%BE+58-%D5%86&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-58-n-2014%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-58-n-2014%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.