Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու որոշում թիվ 56-Ն

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2014 թվականի N 56-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամաշակման նախագիծը` (այսուհետ` Գլխավոր հատակագիծ) համաձայն հավելվածի:
2. Գլխավոր հատակագծով սահմանված` հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունները համարել փոփոխված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասի դրույթի պահանջի ապահովման պայմանով և հավելվածի «Կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն ըստ նպատակային նշանակության փոփոխությունների» գծագրին և նրանում սահմանված կառուցապատման փուլերին համապատասխան, ընդ որում.

 

N Ինդեքսըգծագրի վրա Առկա նպատակային նշանակությունը Տարածքի

մակերես

Գլխավոր հատակագծում փոփոխված նպատակային նշանակությունը Տարածքի

մակերեսը (հա)

1 2 3 4 5 6
Առաջնահերթ (մինչև 5 տարի)
1 3.572 հահատուկ նշանակության հողեր, որից ` Բնակավայրի հողեր
Հ-I ռազմական նշանակության հողեր 3.172 հա հասարակական (հիվանդանոց) 3.172  հա
Հ-2 օրենքով պաշտպանվող շենքերի հողեր 0.4հա հասարակական (առևտրի օբյեկտ) 0.4հա
ընդամենը 3.572 հա
2 7.74 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլարտա-դրական նշանակությանհողեր, որից ` Բնակավայրի հողեր
Ա-I արտադրական օբյեկտներ 2.13հա հասարակական (հասարակական սպասարկում) 2.13հա
Ա-2 արտադրական օբյեկտներ 0.62 հա հասարակական (հասարակական սպասարկում) 0.62 հա
Ա-3 արտադրական օբյեկտներ 0.32 հա հասարակական (առևտրի և սննդի օբյեկտներ) 0.32 հա
Ա-4 արտադրական օբյեկտներ 2.68 հա բնակելի կառուցապատում (անհատական) 2.68 հա
Ա-5 արտադրական օբյեկտներ 0.28 հա հասարակական 0.28 հա
Ա-6 արտադրական օբյեկտներ 0.1 հա խառը կառուցապատում 0.38 հա
Ա-7 արտադրական օբյեկտներ 0.58 հա հասարակական (առևտրի և սննդի օբյեկտներ) 0.58 հա
Ա-8 արտադրական օբյեկտներ 0.75 հա բնակելի կառուցապատում (անհատական) 0.75 հա
ընդամենը 7.74 հա
3 0.8 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտա-դրական նշանակության հողեր, որից `   Հատուկ պահպանվող տարածքների հողեր
  Ա-9 արտադրական օբյեկտներ 0.8 հա հանգստի օբյեկտ 0.8 հա
ընդամենը 0.8 հա
4 0.63 հա բնակավայրի հողեր, որից ` Հատուկ պահպանվող տարածքների հողեր
Բ-1 ընդհանուր օգտագործման կանաչ 0.28 հա պատմամշակութային հուշարձան 0.28 հա
  Բ-2 խառը կառուցապատման 0.35 հա պատմամշակութային հուշարձան 0.35 հա
ընդամենը 0.63 հա
5 2.85 հա բնակավայրի հողեր, որից ` Արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտա-դրական նշանակության հողեր
Բ-3 խառը կառուցապատում 2.85 հա արդյունաբերության հողեր 2.85 հա
ընդամենը 2.85 հա
Միջնաժամկետ (5-10 տարի)
6 4.5հա բնակավայրիհողեր, որից ` Հատուկ պահպանվող տարածքների հողեր
Բ-1 հասարակական կառուցապատում 4.5հա Հանգստի համար նախատեսված (մարզադաշտ) 4.5հա
ընդամենը 4.5հա
Հեռանկարային (10-15 տարի)
7 10.0 հա Անտառային հողեր,  որից `   Հատուկ պահպանվող տարածքների հողեր
Ա-1 թփուտներ 10.0 հա պատմական և մշակութային հողեր (գերեզմանոց) 10.0 հա
ընդամենը 10.0 հա
8 2.94 հա Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օսյեկտների հողեր   Բնակավայրի հողեր
Է-1 նախկին մաքրման կայանի տարածք 2.94 հա ընդհանուր օգտագործման կանաչ 2.94 հա
ընդամենը 2.94 հա
  1. Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումներն` ըստ սահմանված հերթականության և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերին համապատասխան` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Ա.Խաչատրյան
Դ.Սիմոնյան
Կ.Պառավյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Ա.Փելեշյան
Խ.Վարդանյան
Ա.Օհանյան
Ս.Ղամբարյան
Ա.Մատինյան
Ս.Հակոբյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր