Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու որոշում թիվ 53-Ա

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2013 թվականի N 53-Ա

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 62Ա/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐՏԱԿ ՓԵՐԻԽԱՆՅԱՆԻՆ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արտակ Փերիխանյանի դիմումը, Վանաձորի համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1872548 վկայականը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ և 48.1-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ մասերով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2004թ թիվ 286 որոշման 46.2 հոդվածի ա/ ենթակետով, ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 24-ի թիվ 2093-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 28.03.2013թ. թիվ 276-Ն որոշումով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Տալ համաձայնություն Մոսկովյան փողոցի թիվ 62ա/3 հասցեում գտնվող, Արտակ Փերիխանյանի կողմից տեղադրված, Վանաձորի համայնքի սեփականությունը ճանաչված 28.3քմ մակերեսով ավտոտնակը և դրա զբաղեցրած, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող 28.3քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձորի համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1872548 վկայականի, վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով Արտակ Փերիխանյանին տրամադրելուն` ավտոտնակի սպասարկման և պահպանման նպատակով:
2. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնին` Արտակ Փերիխանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 28.3քմ մակերեսով ավտոտնակի և դրա զբաղեցրած 28.3քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր` համաձայն ՀՀ հողային օրենքսգրքի 46.1 հոդվածի 8-րդ մասի պահանջների:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Գ.Բադյան
Ա.Մատինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան
Ա.Այվազյան
Գ.Շահինյան
Ա.Ափինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր