- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 50-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2013 թվականի N 50-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի և Լոռու մարզպետի գրությունները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է.

1. Ռուսթավի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկի 297.02քմ մակերեսով տարածքը, համաձայն հավելվածի, անժամկետ անհատույց օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում ՀՀ ոստիկանության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Գ.Բադյան
Ա.Մատինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան
Ա.Այվազյան
Գ.Շահինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ
Ա.Ափինյան