- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 45-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2013 թվականի N 45-Ն

«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՍՏՒՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով թաղամասային հիմնարկների ոլորտում կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 76-րդ հոդվածներով՝
Վանաձորի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի փետրվարի 25-ի «Վանաձորի քաղաքային համայնքի բյուջետային հիմնարկների աշխատակիցների 2013 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Կրճատվող հաստիքների աշխատակիցներին սահմանված կարգով և ժամկետներում նախազգուշացումներ կատարելու նպատակով սույն որոշման 1-ին կետի գործողության ժամկետը կասեցնել մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը:
3. Կասեցման ժամկետում կրճատվող հաստիքները զբաղեցնող աշխատակիցների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել ավագանու որոշմամբ հաստատված փոփոխվող հավելվածի սկզբնական տարբերակով:
4. Կասեցման ժամկետի ավարտից հետո այդ իրավահարաբերությունները կարգավորել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի դրույթների համաձայն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Գ.Բադյան
Ա.Մատինյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան
Ա.Այվազյան
Գ.Շահինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ