- Վանաձոր - http://vanadzor.am -

10 հուլիսի 2015 թվականի N 40-Ա

Posted By Vanadzor On July 10, 2015 @ 11:25 In Ավագանու որոշումներ | No Comments

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2015 թվականի N 40-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 31-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 20.12.2014. թվականի ՀՕ-205 օրենքը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Վանաձորի համայնքի ավագանու 2014թ. հունիսի 30-ի «Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Վանաձորի համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 30-ի թիվ 30-Ա որոշման հավելվածն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 31-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա. «66138 դրամ» և մինչև «72752 դրամ» բառերը փոխարինել «72752 դրամ» բառերով՝ մինչև 1974 թվականը ծնված աշխատակիցների համար,
բ. «70822 դրամ» և մինչև «77904դրամ» բառերը փոխարինել «77904 դրամ» բառերով՝ 1974 թվականին և 1974 թվականից հետո ծնված աշխատակիցների համար:
2. Ֆինանսական բաժնին` վերը նշված հավելվածներում համապատասխան հանրագումարները (ընդամենը) հաշվարկել հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետի ա/ և բ/ ենթակետերում կատարված փոփոխությունները և լրացումները:
3. Սույն որոշումը տարածվում է մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը գոյություն ունեցող և չդադարած հարաբերությունների վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Ա.Օհանյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան
Վ.Դոխոյան
Ա.Փելեշյան
Խ.Վարդանյան
Ա.Ափինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/w-40-a-2015/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-40-a-2015%2F&t=10+%D5%B0%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%BD%D5%AB+2015+%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB+N+40-%D4%B1

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=10+%D5%B0%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%BD%D5%AB+2015+%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB+N+40-%D4%B1&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-40-a-2015%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-40-a-2015%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.