Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

10 հուլիսի 2015 թվականի N 38-Ա

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2015 թվականի N 38-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 04-Ի «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 66-Ա ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ԹԻՎ 67-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հովածի 1-ին մասի 26-րդ կետով, ՀՀ կառավարության 2015թ. հունիսի 04-ի թիվ 582-Ն որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, Վանաձորի համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1.Վանաձորի համայնքի ավագանու 2014 թվականի փետրվարի 04-ի «Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Վանաձորի համայնքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 17-ի թիվ 66-Ա և 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 67-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ա որոշման հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը. «Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժին» բառակապակցությունը փոխարինել «Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժին» բառակապակցությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Ա.Օհանյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Դ.Սիմոնյան
Ա.Խաչատրյան
Ա.Մատինյան
Վ.Դոխոյան
Ա.Փելեշյան
Խ.Վարդանյան
Ա.Ափինյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր