Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու որոշում թիվ 30-Ա

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2015 թվականի N 30-Ա

ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՏԱԿ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 104.1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը, 42-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարարության օրենսգրքի 24-րդ հոդվածը` Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Լիազորել ՀՀ փաստաբանական պալատի անդամ փաստաբան Արտակ Ոսկանյանին /անձնագիր AF 0383805 տրված 28.11.2001թ., երկարաձգված մինչև 28.11.2016թ. 018-ի կողմից, արտոնագիր թիվ 761, հաշվառված` ք. Վանաձոր, Տարոն 4բ, 4/12 հասցեում, գործունեության հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 71/11 /` ներկայացնելու Վանաձոր համայնքի ավագանու շահերը ՀՀ բոլոր դատարաններում և դատական ատյաններում` թիվ ԼԴ/0565/02/09 քաղաքացիական գործով, ինչպես նաև` 26.02.2007թ. թվականին Վանաձորի համայնքի` ի դեմս Վանաձորի քաղաքապետի և Համլետ Ալբերտի Չատինյանի, Նաիրա Նասիբի Զաքարյանի, Ալբերտ Մաղաքի Չատինյանի, Ռոզիկ Պողոսի Կոստանդյանի, Մհեր Համլետի Չատինյանի, Դավիթ Համլետի Չատինյանի միջև կնքված պայմանագրի շուրջ ծագած վեճերից բխող կամ դրան առնչվող բոլոր գործերով, ինչպես նաև ներկայացնելու Վանաձորի համայնքի ավագանու շահերը երրորդ անձանց հետ հարաբերություններում:
2. Փաստաբան Ա. Ոսկանյանը լիազորվում է`
• Ստորագրել հայցադիմումներ.
• Գործը հանձնել արբիտրաժային տրիբունալին.
• Ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը.
• Փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.
• Փոխելու հայցային պահանջների չափը.
• Կնքելու հաշտության համաձայնություն.
• Բողոքարկելու դատական ակտերը.
• Ստանալ կատարողական թերթ և ներկայացնել հարկադիր կատարման ԴԱՀԿ ապահովող ծառայություն.
• Բողոքարկել ԴԱՀԿ ԱԾ որոշումները, գործողությունները և անգործությունը:
3. Լիազորագիրը տրվում է 1 տարի ժամկետով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Վ.Դավիթավյան
Ա.Հարությունյան
Ա.Գրիգորյան
Ա.Մատինյան
Գ.Շահինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր