Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու որոշում թիվ 30-Ա

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2013 թվականի N  30-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25–Ի ««ՀՀ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 14-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է.

1. Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի փետրվարի 25-ի «ՀՀ երկրապահ կամավորականների միություն» ՀԿ Վանաձորի քաղաքային բաժանմունքին տարածք հանձնելու մասին» թիվ 14-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա/ վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում և հավելվածում ««ՀՀ երկրապահ կամավորականների միություն» ՀԿ «Վանաձորի քաղաքային բաժանմունքին»» բառակապակցությունը փոխարինել ««ՀՀ երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին» բառակապակցությամբ,
բ/ 2-րդ կետից հանել «մեկամսյա ժամկետում» բառակապակցությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելու պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Ափինյան
Խ.Վարդանյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Փելեշյան
Դ.Սիմոնյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան
Ա.Օհանյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր