- Վանաձոր - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 3-Ա

Posted By Vanadzor On January 24, 2013 @ 10:47 In Ավագանու որոշումներ | No Comments

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2013 թվականի N 3-Ա

ԱՐԱՄ ՎԱՍԻԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՆՎԻՐԵԼՈՒ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արամ Մարգարյանի դիմումը, ՀՀ նկարիչների միավորման նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կ.Աղամյանի միջնորդագիրը, անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման թիվ 1944550 վկայականը, 09.11.2010թ. բնակելի տան, մառանի վարձակալության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման թիվ 579 պայմանագիրը, հաշվի առնելով Արամ Մարգարյանի վաստակը Վանաձորի արվեստի զարգացման բնագավառում և այն հանգամանքը, որ նա փաստացի բնակվում և ստեղծագործում է իր կողմից վարձակալած համայնքի սեփականություն հանդիսացող Բաթումի փակուղու թիվ 5 բնակելի տանը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով և 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով.
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Բաթումի փակուղու թիվ 5 հասցեում գտնվող 109.44քմ մակերեսով բնակելի տունը անհատույց, սեփականության իրավունքով նվիրել Բաթումի փակուղու թիվ 5 հասցեի բնակիչ Արամ Մարգարյանին՝ համաձայն անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման թիվ 1944550 վկայականի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող բնակելի տան զբաղեցրած 109.0քմ մակերեսով հողամասը, հողի կադաստրային արժեքով` 320460 /երեք հարյուր քսան հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արամ Մարգարյանին՝ բնակելի տան պահպանման և սպասարկման համար:
3. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնին՝ Արամ Մարգարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել բնակելի տան անհատույց սեփականության իրավունքի տրամադրման և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

Զարգացման քառամյա ծրագիր

Որոշում

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ս.Ղամբարյան
Ա.Մատինյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ա.Այվազյան
Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Վ.Դոխոյան

ՁԵՌՆՊԱՀ

ԴԵՄ


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/w-3-a-2013/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-3-a-2013%2F&t=%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82+%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4++%D5%A9%D5%AB%D5%BE+3-%D4%B1

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82+%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4++%D5%A9%D5%AB%D5%BE+3-%D4%B1&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-3-a-2013%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-3-a-2013%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.