- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 21-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2015 թվականի N 21-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 58-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետի գրությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Վանաձորի համայնքի 2015 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 2700,0 հազար դրամի լրացում` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 2700,0 հազար դրամի լրացում` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Վ.Դավիթավյան
Ա.Հարությունյան
Ա.Գրիգորյան
Ա.Մատինյան
Գ.Շահինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ