Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու որոշում թիվ 21-Ն

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2013 թվականի N 21-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ
ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹԱԿԱՆ
ԱՐԺԵՀԱՇՎԱՐԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31 հոդվածի 3-րդ կետը և ղեկավարվելով ՀՀ կառավարության «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության) մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները» սահմանելու մասին (հավելված 5 կետ 17.1) 2007թ. փետրվարի 1-ի N 2001-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով.
Վանաձորի քաղաքային համայնքի ավագանին՝

ՈՐՈՇՈՒՄ Է.

1.Վանաձորի քաղաքային համայնքի երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ուսուցչի վարձատրության մեկ ժամի արժեհաշվարկը շաբաթական սահմանել՝
ա) անհատական պարապմունքների համար՝ 18 ժամ,
բ) խմբակային պարապմունքների համար՝ 16 ժամ,
գ) կոնցերտմայստերների և իլյուստրատորների համար՝ 18 ժամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ա.Մատինյան
Խ.Վարդանյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Ս.Ղամբարյան
Վ.Դոխոյան
Ս.Հակոբյան
Ա.Խաչատրյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր