- Վանաձոր - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 20-Ա

Posted By Vanadzor On April 16, 2014 @ 14:11 In Ավագանու որոշումներ | No Comments

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2014 թվականի N 20-Ա

ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՏԱԿ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 104.1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը, 42-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարարության օրենսգրքի 24-րդ հոդվածը` Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Լիազորել ՀՀ փաստաբանական պալատի անդամ փաստաբան Արտակ Ոսկանյանին /անձնագիր AF 0383805, տրված 28.11.2001թ., երկարաձգված մինչև 28.11.2016թ. 018-ի կողմից, արտոնագիր թիվ 761, հաշվառված` ք. Վանաձոր, Տարոն 4բ, 4/12 հասցեում, գործունեության հասցե՝ ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 71/11 /` ներկայացնելու Վանաձորի համայնքի ավագանու շահերը ՀՀ բոլոր դատարաններում և դատական ատյաններում` թիվ ԼԴ/0565/02/09 քաղաքացիական և թիվ ՎԴ 6/0032/05/14 վարչական գործերով, ինչպես նաև` 26.02.2007թ. թվականին Վանաձոր համայնքի` ի դեմս Վանաձորի քաղաքապետի և Համլետ Ալբերտի Չատինյանի, Նաիրա Նասիբի Զաքարյանի, Ալբերտ Մաղաքի Չատինյանի, Ռոզիկ Պողոսի Կոստանդյանի, Մհեր Համլետի Չատինյանի, Դավիթ Համլետի Չատինյանի միջև կնքված պայմանագրի շուրջ ծագած վեճերից բխող կամ դրան առնչվող բոլոր գործերով, ինչպես նաև ներկայացնելու Վանաձորի համայնքի ավագանու շահերը երրորդ անձանց հետ հարաբերություններում:
2. Փաստաբան Ա. Ոսկանյանը լիազորվում է`
• Ստորագրել հայցադիմումներ.
• Գործը հանձնել արբիտրաժային տրիբունալին.
• Ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը.
• Փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.
• Փոխելու հայցային պահանջների չափը.
• Բողոքարկելու դատական ակտերը.
• Ստանալ կատարողական թերթ և ներկայացնել հարկադիր կատարման ԴԱՀԿ ապահովող
ծառայություն.
• Բողոքարկել ԴԱՀԿ ԱԾ որոշումները, գործողությունները և անգործությունը:
3. Լիազորագիրը տրվում է 1 տարի ժամկետով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Ղամբարյան
Ա.Մատինյան
Ա.Օհանյան
Ս.Հակոբյան
Կ.Պառավյան
Դ.Սիմոնյան
Վ.Դոխոյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/w-20-a-2014/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-20-a-2014%2F&t=%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82+%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4++%D5%A9%D5%AB%D5%BE+20-%D4%B1

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82+%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4++%D5%A9%D5%AB%D5%BE+20-%D4%B1&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-20-a-2014%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fw-20-a-2014%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.