Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու որոշում թիվ 20-Ա

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2013 թվականի N 20-Ա

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ, ԹԻՎ 35Հ, 55Հ, 63Հ ԵՎ 75Հ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ, ԻՍԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՅՈՒՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՋԵՄՄԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Ջեմմա Ավետիսյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ, թիվ 1946746, 1946748, 1946749 և 1946750 վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Տալ համաձայնություն Տիգրան Մեծի պողոտայի թիվ, թիվ 35հ, 55հ, 63հ և 75հ հասցեներում գտնվող հայտարարությունների սյուները և դրանցով ծանրաբեռնված հողամասերը, համաձայն անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ, թիվ 1946746, 1946748, 1946749 և 1946750 վկայականների, Նալբանդյան փողոցի թիվ 2 հասցեի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Ջեմմա Ավետիսյանին հողամասերը կառուցապատման, իսկ սյուները վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով սյուներն արդիականացնելու պայմանով տրամադրելուն:
2. Ջեմմա Ավետիսյանին` Տիգրան Մեծի պողոտայի թիվ, թիվ 35հ, 55հ, 63հ և 75հ հասցեներում գտնվող հայտարարությունների սյուների արդիականացման փաստաթղթերը նախապես համաձայնեցնել քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի հետ:
3. Վանաձորի քաղաքապետին` Ջեմմա Ավետիսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել զբաղեցրած հողամասերի կառուցապատման և սյուների վարձակալության պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Գ.Բադյան
Ա.Մատինյան
Խ.Վարդանյան
Հ.Մովսիսյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ս.Ղամբարյան
Վ.Դոխոյան
Ս.Հակոբյան

ԴԵՄ

Գ.Քալանթարյան
Ա.Խաչատրյան

ՁԵՌՆՊԱՀ
Վ.Դավիթավյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր