- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 2-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2015 թվականի N 2-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Չիլինգարյան /Մամիկոնյան/ տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության և Հայաստանի գրողների միության վարչության միջնորդագրերը, անվանի բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի անունը հավերժացնելու նպատակով ցեղասպանության 100-ամյա տարելիցի և Ռուբեն Սևակի 130-ամյակի կապակցությամբ, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով`
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

Վանաձոր քաղաքի Երիտասարդական այգին վերանվանել «Ռուբեն Սևակի անվան երիտասարդական այգի»:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ս.Ղամբարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ա.Փելեշյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ