Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու որոշում թիվ 15-Ա

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2014 թվականի N 14-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ՎԱՀԵ
ԴՈԽՈՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 104.1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը, 42-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարարության օրենսգրքի 24-րդ հոդվածը` Վանաձոր համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Լիազորել Վանաձոր համայնքի ավագանու անդամ Վահե Դոխոյանին` ներկայացնելու Վանաձոր համայնքի ավագանու շահերը ՀՀ բոլոր դատարաններում և դատական ատյաններում` թիվ ԼԴ/0565/02/09 քաղաքացիական և թիվ ՎԴ 6/0032/05/14 վարչական գործերով, ինչպես նաև 26.02.2007թ. թվականին Վանաձոր համայնքի` ի դեմս Վանաձորի քաղաքապետի և Համլետ Ալբերտի Չատինյանի, Նաիրա Նասիբի Զաքարյանի, Ալբերտ Մաղաքի Չատինյանի, Ռոզիկ Պողոսի Կոստանդյանի, Մհեր Համլետի Չատինյանի, Դավիթ Համլետի Չատինյանի միջև կնքված պայմանագրի շուրջ ծագած վեճերից բխող կամ դրան առնչվող բոլոր գործերով, ինչպես նաև ներկայացնելու Վանաձոր համայնքի ավագանու շահերը երրորդ անձանց հետ հարաբերություններում:
2. Ավագանու անդամ Վահե Դոխոյանը լիազորվում է`
• Ստորագրել հայցադիմումներ.
• Գործը հանձնել արբիտրաժային տրիբունալին.
• Ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը.
• Փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.
• Փոխելու հայցային պահանջների չափը.
• Կնքելու հաշտության համաձայնություն.
• Այլ անձի փոխանցելու լիազորությունները /վերալիազորում/.
• Բողոքարկելու դատական ակտերը.
• Ստանալ կատարողական թերթ և ներկայացնել հարկադիր կատարման ԴԱՀԿ ապահովող ծառայություն.
• Բողոքարկել ԴԱՀԿ ԱԾ որոշումները, գործողությունները և անգործությունը:
3. Լիազորագիրը տրվում է վերալիազորման իրավունքով` 2 տարի ժամկետով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ս.Աղաբեկյան
Ա.Փելեշյան
Ա.Ափինյան
Ա.Մատինյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Կ.Պառավյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ
Ա.Այվազյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր